Հիմարություն․ Շոյգուն՝ լրացուցիչ մոբիլիզացիայի մասին

Մանրամասներ
շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հիմարություն է անվանել ենթադրությունը, թե իբր Բելգորոդի շրջանի մոտ սանիտարական գոտի ստեղծելու համար կարող է լրացուցիչ զորակոչ պահանջվել:

«Դա բացարձակ հիմարություն է»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Շոյգուն։
 
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Բելգորոդի հրետակոծության հետ կապված Խարկովի շրջանը վերահսկողության տակ վերցնելու հնարավորության մասին հարցին, ասել էր, որ չի բացառում Կիևի կողմից ներկայում վերահսկվող տարածքներում սանիտարական գոտու ստեղծումը։
 
Պուտինը նշել է, որ անվտանգության այս գոտին դժվար կլինի հաղթահարել  նախ և առաջ օտարերկրյա արտադրության զինատեսակներով։