Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մեջ ուկրաինական հետքը. Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն

Մանրամասներ
ռդ

Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ ուկրաինական հետքը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ նշել էր Բորտնիկովը, պատվիրատուին դեռ չեն պարզել, բայց ԱԴԾ-ում տեսնում են, թե ով է կազմակերպել հարձակումը եւ հավաքագրել կատարողներին։

Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հատուկ ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար:

Հիշեցնենք, որ Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան «Պիկնիկ» խմբի համերգից առաջ։ Զինված անձինք ներխուժել են համալիր, կրակել մարդկանց և այրել շենքը։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 139, վիրավորվել՝ 182 մարդ։