Ավտովթար Արարատի մարզում․ կա 2 զոհ, 2 վիրավոր․ մահացածներն ամուսիններ էին

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan Tiida» և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը «էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն։

«Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվող վիրավորը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Արարատ» բժշկական կեն«Volkswagen Jetta»տրոնի շտապօգնության բժիկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ էին և Արարատի մարզի բնակիչներ, իսկ «Nissan Tiida»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: