Գեղարքունիքի մարզպետը սովորում է գոյություն չունեցող բուհում, որի կայքում առցանց կազինո է

Մանրամասներ
մարզպետ

Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ, Կարեն Սարգսյանի կենսագրության մեջ, որը տեղադրված է մարզպետարանի կայքում, նշված է, որ նա 2016թ.-ին ընդունվել է ոչ պետական՝ Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի

Մենեջմենթի բաժինը, որտեղ սովորում է մինչ օրս Ըստ մամուլի տեղեկությունների, նման բուհ վաղուց չի գործում, վերջին ստուգման ժամանակ այդ բուհում պետական ​​հավատարմագրման հետ կապված խնդիրներ էին հայտնաբերվել, եւ բուհը զրկվել է պետական ​​հավատարմագրումից:

Ի դեպ, երբ փորձում ես մուտք գործել չգործող բուհի www.moiup.ru կայք, առցանց կազինո է բացվում:

Aravot.am-ը Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մինչ օրս՝ արդեն 8 տարի, սովորում մի բուհում, որը վաղուց չի գործում, այդ մասին նաեւ մամուլում տեղեկություններ կան: «Գոյություն չունի՞, ես չեմ տեսել»,-ասաց մարզպետը:

ա