1-2 ամսվա ընթացքում կավարտվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացումը. Ալիև

Մանրամասներ
ալիև

1-2 ամսվա ընթացքում կավարտվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացումը:

Այս մասին Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Նախագծի իրականացումը կկրճատի Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների ժամանակը և երթուղու թողունակությունը տարեկան 1 միլիոնից կհասցնի 5 միլիոն տոննայի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Բաքվում է, հաջորդ շաբաթ Հայաստան է գալու։