Արուսյակ Մանավազյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ

Մանրամասներ
աժ

Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ էր հրավիրել՝ նախագահի և տեղակալի պաշտոնները թափուր լինելու հանգամանքով պայմանավորված։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները առաջարկեցին և միաձայն կողմ քվեարկեցին պատգամավոր Արուսյակ Մանավազյանի օգտին։ Ձեռնպահ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Հիշեցնենք՝ հանձնաժողովը ղեկավարում էր Գևորգ Պապոյանը, ով տեղափոխվել է գործադիր՝ նշանակվելով էկոնոմիկայի նախարար։