«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Մանրամասներ
բեն գուրիոն

Իրաքի շիա իսլամական դիմադրության շարժումը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր մարտիկներն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, հաղորդում է Al Mayadeen-ը:

Իր հայտարարության մեջ շարժումը նշել է, որ «թշնամի Իսրայելի հենակետերին հասցվող հարվածները Գազայի պաղեստինցի ժողովրդին աջակցելուն ուղղված գործողությունների երկրորդ փուլի մաս են կազմում և պատասխանն են անմեղ քաղաքացիների նկատմամբ իրականացվող իսրայելական ջարդերին»,- գրում է լրատվամիջոցը։