Մեդվեդևը կոչ է արել վտարել ԵՄ այն դեսպաններին, որոնք հրաժարվել են հանդիպել Լավրովի հետ

Մանրամասներ
մեդվեդև

ԵՄ այն դեսպանները, որոնք հրաժարվել են ՌԴ նախագահական ընտրություններից առաջ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելուց, պետք է վտարվեն երկրից, իսկ նրանց երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը պետք է իջեցվի, X սոցիալական ցանցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Երկուշաբթի Լավրովը հայտնել էր, որ վերջերս ընտրություններից առաջ զրույցի էր հրավիրել ԵՄ դեսպաններին, սակայն նրանք հանդիպումից երկու օր առաջ հրաժարվել են։

Ըստ Մեդվեդևի՝ դեսպանները հանդիպումից հրաժարվել են՝ «Բրյուսելի խորհուրդներին հետևելով»։

«Այդ դեսպաններին արժե վտարել Ռուսաստանից, իսկ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնել»,- գրել է Մեդվեդևը։

Նա նաև ընդգծել է, որ Լավրովի հետ հանդիպելուց ԵՄ դեսպանների մերժումը լիովին հակասում է դիվանագիտական առաքելությունների գոյության գաղափարին։

«Սրանք դեսպաններ չեն, այլ քաղաքական անմիտներ, որոնք չեն հասկանում իրենց իրական խնդիրները»,- գրել է Մեդվեդևը։