Թուրքական հետախուզության ղեկավարն ԱՄՆ-ում է․ քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում

Մանրամասներ
թուրքիա

Թուրքական հետախուզության ղեկավարը այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Իբրահիմ Քալընը կհանդիպի ԿՀՎ տնօրենի հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Սպիտակ Տանը, Կոնգրեսում և ԱԳՆ-ում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ 

Քննարկվելու են Գազայում, Իրաքում և Սիրիայում, Հարավային Կովկասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։