Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է սպասվում

Մանրամասներ
լավրով

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շտապում եմ տեղեկացնել բոլոր ռուսատյացներին և ռուսամոլներին։

Սերգեյ Լավրովի հայտարարությունները պարապ զրույց կամ պարզապես բառեր չեն:

Դրանք թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար լավ բան չեն խոստանում, նվազագույնը փոխադարձ հարաբերությունների հեռանկարների մասով։

Իսկ հիմա մի կողմ դնելով քաղաքական կոռեկտությունը, պարզապես հարցրեք ինքներդ ձեզ, թե ո՞ւմ է խիստ ձեռնտու Հայաստանի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմ» հրահրելը։

Հասկացա՞ք՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում։

Հուսով ենք՝ հասկանում ենք, թե ինչ իրադարձությունների շեմին կարող ենք հայտնվել։

Գրողը տանի, դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է սպասվում։

Իշխանությունը լրիվ անջատել է բանականությունը, հանուն իրենց աթոռների՝ երկիրը հասցնել ամենասուր ճգնաժամի եզրին՝ աշխարհի ամենաուժեղ աշխարհաքաղաքական խաղացողներից մեկի հետ։

Իսկ հիմա լուրջ, մենք գոնե հասկանո՞ւմ ենք հետևանքները»։