Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ցնցել է փարիզցիներին իր հերթական բացահայտ հանդերձանքով։ Նախորդ գիշեր նա հայտնվել է թափանցիկ զուգագուլպաներով եւ մուշտակով՝ առանց ներքնազգեստի:
46-ամյա Քանյեն անվտանգության խմբի հետ ուղեկցել է գրեթե մերկ կնոջը։ Ի տարբերություն Բիանկայի, Քանյեն ամբողջությամբ ծածկված էր։
Փարիզի Fendi բուտիկից մեկ օր առաջ գնումներ կատարելուց հետո զույգը ճաշել է Ferdi ռեստորանում:
Գնումներ կատարելիս Բիանկան հագել էր կիպ տոպ եւ շագանակագույն լեգինսներ։ Այս անգամ Բիանկան նույնպես որոշել էր առանց կրծկալի շրջել։
0Comments