Ռուսական զորքերը ներխուժել են Ռաբոտինո ուկրաինական քաղաք

Մանրամասներ
զորք

Ռուսական զինված ուժերը մտել են Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո բնակավայր և շարունակում են առաջ ընթանալ և ջախջախել ուկրաինական զորքերը։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Եվգենի Բալիցկին։

«Մեր քաջարի մարտիկները մտան Ռաբոտինո՝ ամբողջությամբ չեզոքացնելով ուկրաինական զինված ուժերի կարճաժամկետ հաջողությունը: Ռուսական բանակը շարունակում է համակարգված և համառորեն առաջխաղացումը՝ ջախջախելով բարոյալքված թշնամու ուժերը»,- ասել է Զապորոժիեի շրջանի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ Ռաբոտինոն այն վայրն էր, որը Կիևի համար մնաց ուկրաինական հարձակման խորհրդանիշ, սակայն այդ նպատակին հասնելու համար նրանք ծախսեցին հսկայական մարդկային ռեսուրսներ, կորցրեցին նաև մեծ քանակությամբ զինտեխնիկա։