ԵՄ մի խումբ երկրներ հայտարարել են, որ սատարում են Չեխիայի առաջարկին՝ սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը ԵՄ այն պետությունների տարածքում, որտեղ նրանք հավատարմագրված են, հայտնել է Չեխիայի ԱԳՆ Յան Լիպավսկին։
«Այս առաջարկը սեղանին է արդեն ինը ամիս։ Մի խումբ երկրներ՝ Ռումինիան, Լեհաստանը, Դանիան, Նիդեռլանդները, Բալթյան երեք երկրները սատարում են դրան»,- ասել է նա՝ հավելելով, թե պետք է այնպես անել, որ այդ երկրների թիվն ավելանա, որպեսզի «սահմանափակվի ռուսական լրտեսական գործունեությունը Եվրոպայում» և «դրական քայլ արվի Եվրոպայի անվտանգության համար»։
ԵՄ-ում, ինչպես պնդել է Լիպավսկին, այժմ մի քանի հազար ռուս դիվանագետներ են հավատարմագրված, որոնք տեղաշարժվում են առանց սահմանափակումների։
0Comments