Հայաստանի վրա Ադրբեջանի hшրձակումը շատ հավանական է. Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ Այս մասին France 24 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այս մասին է փաստում Բաքվից հնչող հայտարարությունների վերլուծությունը։

Փաշինյանի խոսքով՝ Բաքվի կողմից Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու, ինչպես նաև Ներքին Հանդում վերջին հարձակման ֆոնին պարզ է դառնում, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն այս պահին հնարավոր չէ։

«Եթե հաշվի առնենք Ադրբեջանի հայտարարությունները, ապա կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի վրա նոր հարձակումը շատ հավանական է: Բացի այդ Ադրբեջանի վերջին հարձակումը․ մենք պահանջեցինք հետաքննություն, սակայն, չնայած դրան, Ադրբեջանն օգտագործում է իրավիճակն իր հռետորաբանությունը սնելու համար: Այս ամենը ստիպում է մտածել, որ Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ»,- հավելել է նա։