Խաղաղություն հնարավոր է միայն ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո. Նեթանյահու

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում
Բենիամին Նեթանյահու

Իսրայելական և պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, այդ թվում՝ հարավային Ռաֆահ քաղաքին, որտեղ այժմ 1 միլիոնից ավելի փախստական է ապաստանել: Իսրայելական կողմը խոստանում է ցամաքային գործողություն իրականացնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում, եթե ՀԱՄԱՍ-ը Ռամադանի ընթացքում բաց չթողնի Գազայի հատվածում պահվող գերիներին: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, կոչ են արել ժամանակավոր հրադադար հաստատել և առանց խաղաղ բնակիչների համար անվտանգության միջոցառումների ապահովման ռազմական գործողություններ չձեռնարկել Ռաֆահում:

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին հորդորել է հրաժարվել Ռաֆահը գրոհելու մտքից: Բենիամին Նեթանյահուն, սակայն, հայտարարել է՝ խաղաղություն հնարավոր է միայն ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո, իսկ Իսրայելին պաղեստինյան պետության ստեղծումը պարտադրելու ցանկացած փորձ անընդունելի է:
Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին իսրայելական կողմը հայտնել է Մաալ Ադումիմ շրջանում ահաբեկչության մասին: Զինված անձինք կրակ են բացել Երուսաղեմ ուղևորվող ավտոմեքենաների վրա, ավելի ուշ իսրայելցի իրավապահներին հաջողվել է նրանց չեզոքացնել: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում