Այսօր ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց «Ազատության» այս տեղեկությունը:
Ըստ խոսնակի՝ Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Դատական նիստը դեռ շարունակվում է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments