«Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը»․ Էրդողան

Մանրամասներ
էրդողան

Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում է APA-ի թղթակիցը Թուրքիայում, այս մասին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում «ուս ուսի են շարժվում»։

«Տարածաշրջանում պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարեւոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել»,- ասել է նա։

Էրդողանը նաև նշել է․ «Հուսով ենք, որ սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններն այլևս չեն կրկնվի»: