Իրաքի հյուսիսում թուրք զինվոր է սպանվել

Մանրամասներ
թուրք զինվոր բանակ

Իրաքի հյուսիսում ռազմական գործողության ժամանակ սպանվել է թուրքական բանակի զինծառայող Սալիհ Այը։

Ըստ Report-ի՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունում նշել են, որ ևս մեկը վիրավորվել է։

Հիշեցնենք, որ թուրքական «Ճանկ-կողպեք» գործողությունն սկսվել է 2022 թվականի ապրիլի 18-ին։