ՀՀ կառավարիչների կողմից ժամանակ շահելը այլ նպատակ չունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը. Սերժ Սարգսյան

Մանրամասներ
սերժ սարգսյան

Ալիեւը չի ակնարկում, նա մի քանի անգամ պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրություն փոխելով ժամանակ են փորձում շահել, Սերժ Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում՝ այս պարագայում ՀՀ կառավարիչների կողմից ժամանակ շահելը այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը: Եթե այս մարդիկ 3,5 տարում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա իրենց համար այդ ժամանակն ի՞նչ նորություն պետք է բերի:

Միգուցե ակնկալում են, որ մի հրաշք տեղի կունենա, որ Ադրբեջանն իր պահանջներից հետ քաշվի: Չի կարող նման բան լինել, որովհետեւ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը:

Մենք գործ ունենք արդեն մեկը մյուսով փոխարինելու հետ, այսինքն այն կամքը, որ ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ-որ տեղ փորձում են դրանով փոխհատուցել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկությունը»,- ընդգծեց նա: