Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը

Մանրամասներ
վրաստան

 

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին՝ որպես Վրաստանի վարչապետի թեկնածու: Վստահության արտահայտմանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ ՝ 10:

Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Կոբախիձեն պաշտոնապես վարչապետ կդառնա այն բանից հետո, երբ նրա նշանակման մասին հրամանագիրը կստորագրի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, կամ վստահություն հայտնելուց երկու օր անց, Եթե Զուրաբիշվիլին հրաժարվի ստորագրել նրա նշանակումը: