Եվրոպան հայտարարում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման մասին․ Պեսկով

Մանրամասներ
նատօ ռուսաստան

Եվրոպան հայտարարում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման մասին՝ թշնամու կերպար ստեղծելու և Ուկրաինային օգնության ծախսերն արդարացնելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գերմանական տնտեսության ամբողջական  հատվածներ կորցնում են իրենց գրավչությունն ու մրցունակությունը։ Եվ, իհարկե, այս ֆոնին ավելի լավ է ուշադրությունը շեղել՝ ինչ-որ թշնամի ստեղծելով և պահպանելով այս կերպարը, և այստեղ, իհարկե, նրանց ընկալմամբ, մեզնից լավը չկա»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին։  

Նա նշել է, որ Եվրոպայի կողմից Ուկրաինային տրամադրված 50 միլիարդ եվրոն լուրջ գումար չէ, սակայն զգալի է Եվրամիությունում  ճգնաժամային երևույթների ֆոնին։

Ահա թե ինչու, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի, Եվրոպայում Ռուսաստանից թշնամու կերպար են ստեղծում։