Մենք անպայման առաջ կտանք ապառազմականացված գոտին մինչեւ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ. Դանիլով

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «Ուկրաինական ռադիոյի» եթերում հայտնել է, որ Կիեւն առաջ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նշած ապառազմականացված գոտին «մինչեւ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ», տեղեկացրել է «РБК-Украина»-ն։«Այդ ապառազմականացված գիծն առնվազն կլինի մինչեւ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, մենք այն անպայման առաջ կտանք։ Միակ տեղը, որտեղ նրանք կարող են կռկռալ, Ուրալի մոտ կլինի։ Հավատացեք, անպայման այդպես կլինի»,- ասել է Դանիլովը։

Նրա խոսքով՝ «ապառազմականացված գոտին կանցնի միանգամայն այլ զուգահեռներով եւ միջօրեականներով», քան կուզենար Ռուսաստանի նախագահը։

«Դա հաստատ կլինի ՌԴ, այլ ոչ թե Ուկրաինայի տարածքը»,- ասել է Դանիլովը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ ապառազմականացված գիծը պետք է անցնի Ռուսաստանի սահմաններից այն հեռավորության վրա, որը կվնասազերծի երկրի տարածքը գնդակոծություններից։

«(Ճակատի) այդ գիծը պետք է լինի այնպիսին եւ երկրի տարածքից այն հեռավորության վրա, որը կապահովի անվտանգությունը՝ նկատի ունենալով առաջին հերթին օտարերկրյա արտադրության հեռահար զենքը, որն ուկրաինական իշխանությունները կիրառում են խաղաղ քաղաքների գնդակոծման համար»,- ասել է նա։