Ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցով նիստը հետաձգվել է

Մանրամասներ
ավագանի

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը սոցցանցի իր էջում գրել է. «Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանի և 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների դադարեցման հարցով ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չեղարկվել է, իսկ ավագանու արտահերթ նիստը տեղափոխվել փետրվարի 7-ին։

Երևանի պսևդո քաղաքապետը ևս մի քանի օր ունի ընդդիմադիր ավագանու անդամների նկատմամաբ այս ամոթալի քաղաքական հետապնդումից հրաժարվելու համար»։