Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով․ Կիվիրյան

Մանրամասներ
արգիշտի կիվիրյան ալիև

Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։ Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա խոսքով, այդ պատճառով Հայաստանը ընկալվում է ոչ թե որպես սուբյեկտ, այլ որպես օբյեկտ, ընդ որում՝ Ադրբեջանի կողմից, որին դեռ ոչ ոք չի ձեռք չի տալիս նավթի ու աշխարհագրական դիրքի պատճառով, բայց նաև ոչ ոք լուրջ չի վերաբերվում։

Նրա կարծիքով, Բաքուն կշարունակի նոր պահանջներ առաջ քաշել։

«Փաշինյանի նպատակն է ամեն գնով պահպանել իշխանությունը՝ լինի դա խաղաղության, թե պատերազմի գնով։ Նա անում է այն, ինչ ամենաարդյունավետն է իշխանությունը պահպանելու համար։ Փաշինյանը նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ կստորագրեր այն ամենը, ինչ ստորագրեց ավելի ուշ, եթե իմանար, որ դա իշխանափոխության չի հանգեցնի։

Սահմանադրությունը փոխելով՝ նա ուզում է հանցագործությանը մասնակից դարձնել ողջ ազգին։ Եթե փոփոխությունները լինեն, Փաշինյանը կհենվի այն փաստի վրա, որ դրանք իրականացվել են ժողովրդի կողմից։ Նույն կերպ նա ամբողջ ժողովրդին մեղսակից դարձրեց Արցախի անկմանը։ Միաժամանակ, նա կփորձի ժողովրդին համոզել, որ այս փոփոխությունների այլընտրանքը նոր պատերազմն է ու նոր կորուստները»,- հավելեց Կիվիրյանը։