Հայհոյող թութակներին ուղարկել են վերադաստիարակման

Մանրամասներ
թութակ

Լինքոլնշիր կոմսությունում գտնվող վայրի բնության այգում թութակները հայհոյել են այցելուներին։ Արդյունքում որոշվել է թռչուններին վերադաստիարակման ուղարկել, հայտնում է BBC-ն։

Խնդիրը ծագել է 2020 թվականին այգի բերված հինգ աֆրիկյան մոխրագույն թութակների պատճառով: Անհայտ անձինք թռչուններին անպարկեշտ բառեր են սովորեցրել, որոնք նրանք սկսել են անընդհատ կրկնել։ Նրանց հետևելով՝ ևս երեք թութակ նույնպես սովորել են հայհոյել։

Արդյունքում, այգու ղեկավարությունը ստիպված է եղել հատուկ ցուցանակ տեղադրել՝ թռչունների «բառապաշարի» վերաբերյալ, որում ասվում է՝ «Մենք չենք կարող պատասխանատվություն կրել ձեր լսածի համար»։

Հաղորդվում է, որ այժմ որոշվել է թռչուններին տեղափոխել 100 թռչուններից բաղկացած երամ։ Թռչնաբանները հույս չունեն, որ թութակներն ընդհանրապես կդադարեն հայհոյել։ Սակայն, եթե ​​նոր ռազմավարությունն աշխատի՝ թութակները կարող են սովորել «բոլոր հաճելի հնչյունները», որոնք նախընտրում են խմբի մյուս թութակները։