Ես չեմ կարծում, որ որեւէ մեկի մուտքը հատկապես խոչընդոտվում է. ԱԺ փոխնախագահը՝ Եռաբլուրի մուտքը փակելու մասին

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Կազմակերպչական խնդիրներ են, չեմ կարծում, որ որեւէ մեկի մուտքն ընդհանրապես խոչընդոտվում է: ԱԺ փոխնախագահն աւյսպես պատասխանեց NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչից է վախենում իշխանությունը, որ ամեն անգամ Եռաբլուր այցելելու ժամանակ փակում է մուտքը քաղաքացիների եւ լրագրողների համար:

«Ինձ թվում է, որ բանակի օրը պետք է շնորհավորանքով սկսել, ես շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի օրվա կապակցությամբ եւ երկրորդը՝ ընդհանրապես կազմակերպչական խնդիրներ են, ես չեմ կարծում, որ որեւէ մեկի մուտքը հատկապես խոչընդոտվում է: Տեսնում եք, որ բազմաթիվ ավտոմեքենաներ են գնում-գալիս, հավանաբար կազմակերպիչներևը այնպես են անում, որ նեղություն չտան»,-ասաց նա:

Նա այլ հարցերի չպատասխանեց, այլ լրագրողներին հորդորեց տոնել բանակի օրը: