Ֆրանսիայում ադրբեջանամետ նախարարի դեմ ակցիա է իրականացվել

Մանրամասներ
ակցիա

Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միությունն ակցիա է իրականացրել  Ֆրանսիայի մշակույթի նախարարության շենքի դիմաց` բողոքի ձայն բարձրացնելով մշակույթի նոր նախարարի նշանակման առիթով:

Օրերս Ֆրանսիայում մշակույթի նախարար է նշանակվել Ռաշիդա Դաթին, ով հայտնի է իր պրոադրբեջանական դիրքորոշումներով և Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերով:

Ցուցարաները կեղծ թղթադրամներ և արյան հետքեր հիշեցնող հեղուկ են թափել նախարարության շենքի դիմաց` այդպիսով ցույց տալով նորանշանակ նախարարի առնչությունն ալիևյան կլանին: