Իլ-76-ը խոցած հրթիռներն արձակվել են Ուկրաինայի տարածքից. Պուտին

Մանրամասներ
պուտին

Պուտինն այսօր հայտարարել է, որ ռուսական Իլ-76-ը Բելգորոդի մարզի օդային տարածքում խոցվել է Ուկրաինայի տիրապետության տակ գտնվող ՀՕՊ միջոցներով: Այս մասին նա հայտարարել է հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպմանը։

«Հրթիռն արձակվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներից»,- ասել է Պուտինը։

Պուտինը դժվարացել է պատասխանել հարցին՝ հակաօդային պաշտպանության համակարգը մատակարարվել է Ֆրանսիայի՞, թե՞ ԱՄՆ-ի կողմից, նա հայտնել է, որ պատասխանը պարզ կլինի օրերս:

ՌԴ նախագահը պնդել է վարկածը, ըստ որի Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղյակ է եղել ինքնաթիռում գտնվող ուկրաինացի ռազմագերիների մասին: