Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Մանրամասներ
ֆրանսիա

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեր Լեվին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված «Խարկովում Ռուսաստանի զինված ուժերի կողմից օտարերկրյա զինյալների ժամանակավոր տեղակայման կետի ոչնչացման հետ, որոնց թվում եղել են ֆրանսիացիներ»։

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի զինված ուժերի կողմից Խարկովում օտարերկրյա գրոհայինների ժամանակավոր տեղակայման կետի ոչնչացման հետ կապված, որոնց թվում եղել են մի քանի տասնյակ ֆրանսիացիներ, Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ»,- ասել է դիվանագետը։