Ադրբեջանը գալու է այնքան մինչև ինքը որոշի, թե հայ-ադրբեջանական սահմանը Սևանի որ ափով, կամ միջանցքը Սյունիքի ո՞ր մասով է հատկապես անցնելու, էլ չեմ ասում Տավուշ-Նոյեմբերյան հատվածի մասին․ Ալեն Ղևոնդյան

Մանրամասներ
ալեն ղևոնդյան

Էս օր դրա ելույթից գոնե հասկացա՞ք ինչ ի նկատի ուներ, թե կրկին շատ անորոշ էր խոսում...))... դե, եթե չհասկացաք, ասեմ, որ Ադրբեջանի հնարավոր հարձակման ժամանակ ՀՀ-ի հույսը լինելու է ՀՀ-ի սահմանների լեգիտիմության՝ միջազգային ճանաչումը... ուզում է ասի, որ մեզ պաշտպանելու են միջազգային հանրության)))) կոչերը դադարեցնել հարձակումը ՀՀ-ի վրա... իսկ սա նշանակում է, որ ՀՀ-ն դիմադրություն չի ցուցաբերելու: Կունենանք սահմանային զոհեր, որով և շատ արագ կկապիտուլացվի ՀՀ-ն:

Իսկ Ադրբեջանն էլ գալու է այնքան մինչև ինքը սահման պարտադրի ՀՀ-ին, այսինքն ինքը որոշի, թե հայ-ադրբեջանական սահմանը օրինակ՝ Սևանի արևմտյան, թե արևելյան ափով է անցնելու, կամ միջանցքը Սյունիքի ո՞ր մասով է հատկապես անցնելու, էլ չեմ ասում Տավուշ-Նոյեմբերյան հատվածի մասին:

Ի դեպ, ամառվա երկրորդ կեսը ժամանակագրորեն կարող է հարմար ժամանակահատված ընտրեն հարձակման համար...

Ալեն Ղևոնդյան