ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը Կարմիր ծովում

Մանրամասներ
մակ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել իրավիճակը Կարմիր ծովում։

«Գլխավոր քարտուղարը երեկ բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարարի հետ։ Նրանք քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում, այդ թվում Կարմիր ծովում։

Գլխավոր քարտուղարը նորից կոչ է արել կողմերին խուսափել հետագա թեժացումից եւ կատարել ՄԱԿ ԱԽ 2722 բանաձեւի դրույթները»,- նշվել է հաղորդագրությունում, որը տարածել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը։

Գուտերիշը եւ Աբդոլահիանը քննարկել են նաեւ իրավիճակը Գազայի հատվածում։

ՄԱԿ ԱԽ-ն հունվարի 10-ին բանաձեւ էր ընդունել Կարմիր ծովում անվտանգ նավագնացության մասին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել նավերի դեմ գրոհները։ 11 երկրներ փաստաթղթին կողմ են քվեարկել։ Ռուսաստանը, Ալժիրը, Չինաստանը եւ Մոզամբիկը ձեռնպահ են մնացել։ ՌԴ-ն քվեարկությունից առաջ առաջարկել է ամերիկյան փաստաթղթի մի քանի լրացումներ, սակայն դրանք բոլորը մերժվել են։ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանսիան քվեարկել են ռուսական լրացումների դեմ։