Չե՞ք անհանգստանում, որ բացասական վարքագիծ եք մտցնում երիտասարդների շրջանում․ Հովիկ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանին

Մանրամասներ
Հովիկ Աղազարյան Հայկ Սարգսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

Օրենքի նախագծով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Հարցի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը մի քանի հարց ուղղեց նախագծի հեղինակ Հայկ Սարգսանին։

«Ես այս օրենքի ոգու հետ համաձայն չեմ։ Այսպիսի հարց չի առաջանում, թե այս օրենքն ընդունելու դեպքում որտեղ են հայտնվելու պատանիները և երիտասարդները՝ 23, 24 տարեկանները»,- հարցրեց իշխանական պատգամավորը։

Հայկ Սարգսյանն էլ արձագանքեց, որ 18-27 տարեկան երիտասարդները պետք է պարտադիր զինվորական ծառայության լինեն, իսկ ավելի երիտասարդները զորակոչվելու համար պետք է տարեկան բուժզննություն անցնեն։

Աղազարյանը խնդիրեց իր հարցին ըստ էության և բովանդակության պատասխանել։

«12 տարեկան տղայի հայրիկը չի՞ մտածի, որ 15 տարի հետո մեկ ուրիշ Հայկ Սարգսյան կգա ԱԺ և նմանատիպ օրենք կընդունի։ Չե՞ք անհանգստանում, որ Դուք բացասական վարքագիծ եք մտցնում պատանիների և երիտասարդների շրջանում»,- հարցեց պատգամավորը։

Սարգսյանն էլ հարցին բացասական պատասխան տվեց։