Այլևս չենք հանդուրժելու «բախչաները» և «քոլիկները», տարբերություն չկա՝ բյուջեի փողն են գողանում, թե՝ համայնքային հողը․ Ավինյան

Մանրամասներ
տիգրան ավինյան

Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հա կանաչապատման ենթակա տարածք:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Առկա են հողազավթման դեպքեր, ինչպես նաև 8 ընտանիք ապրում է այդտեղ: Ի զօրու ենք թե՛ սանիտարական, թե՛ ոռոգման աշխատանքներն իրականացնել: Ծառատունկը հնարավոր կլինի իրականացնել կա՛մ աշնանը, կա՛մ հաջորդ տարվա գարնանը»,- նշեց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ զավթված տարածքների դարաշրջանն արդեն ավարտվել է:

«Այլևս չենք հանդուրժելու «բախչաները» և «քոլիկները» և ապօրինի շինարարությունները: Ինձ համար տարբերություն չկա համայնքային բյուջեից են փող գողանում, թե՝ համայնքային հողերից»,- ասաց քաղաքապետը։