Բելգորոդի վրա հարվածով՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն ցանկանում է ուշադրությունը շեղել ճակատում կրած պարտություններից. ՌԴ ՊՆ

Մանրամասներ
Բելգորոդ

Ուկրաինայի Զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա՝ փորձելով շեղել ուշադրությունը ճակատում կրած պարտություններից և ռուսական զորքերին սադրել նմանատիպ գործողությունների, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կիևի ռեժիմը, որն իրագործել է այս հանցագործությունը, փորձում է շեղել ուշադրությունը ճակատում կրած պարտություններից, ինչպես նաև մեզ դրդել նմանատիպ գործողությունների»,- ասվում է ուղերձում։