Լավրովը վիրավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին. «Նա կորցրել է իրականության հետ կապը»

Մանրամասներ

ա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վաղուց կորցրել է իրականության հետ կապը, դժվար է նրա հայտարարություններին լուրջ վերաբերվել։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերը արևելյան թևում ռազմական ներկայության հնարավոր ավելացման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, ես վաղուց չեմ դիտարկում նրա հայտարարությունները, իմ կարծիքով՝ նա արդեն կորցրել է իրականության հետ կապը»,- ասել է Լավրովը։

Երկուշաբթի Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստության են բերում ուժերը և «ուղարկում են լրացուցիչ նավեր և կործանիչներ՝ տեղակայելու Արևելյան Եվրոպայում՝ ուժեղացնելով դաշնակիցների զսպումն ու պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել իր ռազմական ուժը Ուկրաինայում և նրա շրջակայքում»: