Մի նայեք, որ կայանատեղի վճարը 160,000 է դարձել, այլ՝ 100 դրամը 300 է դարձել․ Արմեն Փամբուխչյան

Մանրամասներ
Արմեն Փամբուխչյան

Մեր նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ,  այլ, որ չպետք է լինեն քաղաքացիներ, որոնք ուղղակի կբերեն և մեքենան կկայանեն կենտրոնում՝ խնդիրներ ստեղծելով այդտեղ աշխատողների համար։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն՝ անդրադառնալով ավտոկայանտեղերի թանկացման մասին նախագծին։

Նա նկատեց, որ զարգացած երկրներում գործում է այս պրենքը, որտեղ կենտրոնը բեռնաթափված է և գոտիավորված։

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ իրենք բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստանում, որոնք ցանկանում են, որպեսզի կենտրոնը բեռնաթափված լինի՝ քայլելու և ժամանցի համար ազատ։

«Մի նայեք, որ կայանատեղի վճարը 160,000 է դարձել, այլ՝ 100 դրամը 300 է դարձել։

Սա ժամանակավոր լուծում է, կաշխատենք, որ հետագայում ավելի լավ լուծում գտնենք»,- հույս հայտնեց Փամբուխչյանը։