Ուկրաինան հերքել է «Մարինկայի ազատագրման» մասին` Շոյգուի հայտարարությունները

Մանրամասներ
շոյգու

Դոնեցկի մարզում Մարինկայի համար մարտերը շարունակվում են, դրա ամբողջական գրավման մասին խոսելը սխալ է։ Այսպիսի հայտարարություն է արել Տաուրիդյան ուղղության Ուկրաինայի պաշտպանության ուժերի միացյալ մամուլի կենտրոնի խոսնակ, գնդապետ Ալեքսանդր Շտուպունը։

«Մարինկայի համար պայքարը շարունակվում է։ Այժմ մեր զինվորականները գտնվում են Մարինկայի վարչական սահմաններում։ Բայց քաղաքն ամբողջությամբ ավերված է։ Մարինկայի ամբողջական գրավման մասին խոսելը սխալ է»,- ասել է նա, հաղորդում է УНИАН-ը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մոտ գտնվող Մարինկա քաղաքը։