Պուտինն ուկրաինացիներին եղբայրական ժողովուրդ է անվանել

Մանրամասներ
Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինացիներին համարում է եղբայրական ժողովուրդ, իսկ Ուկրաինայի հարավ-արևելքը՝ տարածք, որտեղ ապրում է ռուս ժողովուրդը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պուտինի խոսքով՝ Արևմուտքը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Ռուսաստանում սկսեց աշխատել հինգերորդ շարասյան հետ, «գիտեր՝ ինչու և ում հետ»։

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը չի ծրագրում պատերազմել Եվրոպայի հետ։