Աշխարհի ճակատագիրը որոշելու է Պուտինը

Մանրամասներ
պուտին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «գլխավորել է տեկտոնական փոփոխությունները համաշխարհային կյանքում»:

«Այն, որ Պուտինը համաձայնել է առաջադրվել, իսկապես համաշխարհային նորություն է:

Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում, որ իրականում Ռուսաստանն ու Պուտինը՝ Ռուսաստանի ղեկին, ղեկավարել են տեկտոնական փոփոխությունների գործընթացը, տեկտոնական տեղաշարժերը գլոբալ կյանքի բոլոր ասպեկտներում՝ լինի դա համաշխարհային քաղաքականություն, թե համաշխարհային տնտեսություն...

Այս գործընթացներն սկսվել են, դրանք անշրջելի են։ Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում»,- ասել է Պեսկովը։