30 տարի շարունակ գոռացել ենք՝ «Արցախը Հայաստան է և վերջ»․ Վահագն Ալեքսանյան

Մանրամասներ
նիկոլ վահագն ալեքսանյան

Այն, որ մենք ինքներս գուցե չենք գիտակցել այն պրոցեսը, որի մեջ գտնվել ենք բոլորս, կարծում եմ առնվազն տեսանելի է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Մեր խնդիրը եղել է այն, որ չենք համակերպվել այդ իրականության հետ կամ ամբողջությամբ չենք գիտակցել այն, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը։

30 տարի շարունակ մենք բոլորս որպես հանրություն գոռացել ենք՝ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր մեզ չի ձայնակցում։ Իսկ մեր ամենամերձավոր դաշնակիցն էլ Ադրբեջանի թիվ մեկ զենքի մատակարարն է եղել»։