Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել․ Ռուբեն Հակոբյանը՝ Փաշինյանին

Վարչապետն, ըստ էության, անզիջում պայքար է սկսել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների նկատմամբ

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր տեսաուղերձում անդրադարձել է Ազգային ժողովի ընդունած կառավարության ծրագրին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Քաղաքագետն իր տարակուսանքն է արտահայտել վարչապետի բացահայտ ագրեսիվ կեցվածքի, ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականության և արհամարհական վերաբերմունքի, ամբոխահաճո միտինգային ոճի և երեսպաշտական դրսևորումների շուրջ։

Համաձայնելով վարչապետի դիրքորոշմանը, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի արժանապատիվ և կայացած պետություն ունենալու համար յուրաքանչյուրիս անելիքների անհրաժեշտությունը, միաժամանակ նույնը պահանջել է և՛ Նիկոլ Փաշինյանից, և՛ նրա թիմի անդամներից։

Կոնկրետ օրինակներով նախկին պատգամավորը վարչապետին խորհուրդ է տվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ԱԺ-ն չվերածել կուսակցական և ընտանեկան կապալի։

Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի քաղաքական կեցվածքը՝ Ռուբեն Հակոբյանը եզրակացնում է, որ վարչապետն, ըստ էության, անզիջում պայքար է սկսել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների նկատմամբ։