Ալ Պաչինոյի երիտասարդ սիրեցյալը չի ​​պատրաստվում ամուսնանալ լեգենդար դերասանի հետ

Մանրամասներ
Ալ Պաչինո

Ալ Պաչինոյի երիտասարդ սիրեցյալը, ով վերջերս է լույս աշխարհ բերել դերասանի երեխային, չի պատրաստվում ամուսնանալ նրա հետ։

29-ամյա Նուր Ալֆալլահը TMZ-ին ասել է, որ թեեւ սիրում է 83-ամյա հոլիվուդյան լեգենդին, մտադիր չէ ամուսնանալ նրա հետ, քանի որ իրեն ամուսնությունը հետաքրքիր չէ:

Պաչինոն, ով երեք չափահաս երեխա ունի նախորդ հարաբերություններից, երբեք չի ամուսնացել:

«Ես ամուսնանալու տրամադրություն չունեմ»,-կիսվել է Ալֆալլահը, թեեւ նա հաստատել է, որ ինքը եւ Պաչինոն ծրագրում են միասին անցկացնել տոնական օրերը:

Զույգը սկսել է հանդիպել 2022 թվականին, իսկ հունիսին ծնվել է նրանց որդին՝ Ռոմանը։ «Gucci-ի տան» աստղը պետք է Ալֆալլահին վճարի ամսական 30000 դոլար երեխայի աջակցության համար: Ըստ ET-ի, Պաչինոն պետք է նրան վճարեր նաեւ 110,000 դոլար կանխավճար: Կախված նրանից, թե որքան գումար է նա վաստակում այս տարի, նա կարող է լրացուցիչ 90,000 դոլար ստանալ մինչեւ տարեվերջ: