Թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունն ու պետականությունը․ Սերժ Սարգսյան

Մանրամասներ
սերժ

Թիրախավորումները ինձ համար սովորական  երևույթ են արդեն  տարուց ավելի։

Այս մասին դատարանի բակում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև 1990-ականների կեսերին նրանց ձայնակցել են տեղացիները։ Հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ «երգչախմբին» միացել են նոր ձայներ, նոր տոնայնությամբ։

Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում ՀՀ կառավարիչների ջրաղացին։ Այս նույնը վերաբերվում է նաև ՀՀԿ-ին։ Բայց իմ կարծիքով ամենակարևորը դա չէ, ամենակարևորն այն է, որ թիրախավորվել է ՀՀ-ն, մեր պետությունն ու պետականությունը»,- ասաց նա։ 

Երրորդ նախագահի խոսքով վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին  այսպիսի ողբերգություն չէր պատուհասել։

«Այն գիտակցումը, որ այս ողբերգությունը ամենածանրն ու ցավոտն է եղել,  ցավոք սրտի մեր հասարակության մեջ  դեռևս ամբողջովին առկա չէ։ Ես միշտ համարել ու այսօր էլ համարում եմ, որ Արցախի համար պայքարը եղել է ՀՀ-ի պետականության համար պայքար։ Այդ խնդիրը, երբ մենք առաջ էինք մղում, հենց այդ գիտակցությամբ էինք առաջ մղում։

Ղարաբաղը երբեք Հայաստանի, Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի համար բեռ չի եղել։ Հակառակը՝ եղել է փրկօղակ։ Այս ողբերգությունը մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։ Առաջին հերթին սրա մասին է պետք մտածել, ոչ թե առանձին անձերին թիրախավորելու մասին։ Թող թիրախավորեն, հատկապես, որ դրանց մեծ մասը ուղղակի զրպարտություններ են»,- ասաց Սարգսյանը։