Մերձավոր Արևելքում դիվանագիտական լանդշաֆտը փոխվում է. ԱՄՆ-ի ու Արևմուտքի դերակատարությունն է վերանայվում՝ ազդեցության թուլացման տենդենցով. VIDEO

Մանրամասներ
ռաիսի

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Նույնիսկ The New York Times-ն է արձանագրում Վաշինգթոնի մերձավորարևելյան քաղաքականության ֆիասկոն:

Իսրայելի գործողությունները Գազայում հանգեցրել են արաբական և մահմեդական երկրների աննախադեպ կոալիցիային, ինչի դրսևորմանն անցած երկու օրերին ականատես եղանք Էր-Ռիյադում, որտեղ կոնսոլիդացված դիրքորոշումներ հայտնեցին Իրանի նախագահ Ռաիսին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանը, մի սեղանի շուրջ նստեցին Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Էրդողղանն ու Ասադը:

Մերձավոր Արևելքում դիվանագիտական լանդշաֆտը փոխվում է, ԱՄՆ-ի ու հավաքականի Արևմուտքի դերակատարությունն է վերանայվում՝ ազդեցության թուլացման տենդենցով»:

Սուրեն Սուրենյանց