ԱՄՆ-ն Իրանին հայտնել է, որ չի ցանկանում հակամարտության թեժացում Մերձավոր Արեւելքում. CNN

Մանրամասներ
ամն իրան

ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկել, որպեսզի Իրանին հայտնի, որ չի ձգտում Մերձավոր Արեւելքում հակամարտության թեժացման՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ռազմական գործողությունների ֆոնին, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային։

«Մենք նախաձեռնել ենք լրացուցիչ միջոցներ, որպեսզի ուղիղ կապվենք Իրանի, Իրաքում, Լիբանանում նրա հետ կապված խմբավորումների եւ մեր տարածաշրջանային գործընկերների հետ... Մենք ձգտում ենք բացատրել, որ մեր ռազմական գործողությունները չեն ազդարարում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության նկատմամբ մեր մոտեցման փոփոխության մասին, եւ մենք չունենք տարածաշրջանում հակամարտությունը թեժացնելու մտադրություն»,- հեռուստաալիքը մեջբերել է պաշտոնյայի խոսքերը։

Ավելի վաղ Պենտագոնը տեղեկացրել էր, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն հարված է հասցրել իրանամետ զինված խմբավորումներին Սիրիայի արեւելքում՝ ի պատասխան տարածաշրջանում ամերիկյան ուժերի շարունակվող գնդակոծությունների։