Պատերազմի ընդլայնման վտանգ կա. Իրանը Էրդողանին մատնանշել է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման իրավիճակը

Մանրամասներ
իրան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը այսօր՝ նոյեմբերի 1-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ նշել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդլայնելու վտանգը։

Նշենք, որ Աբդոլլահիանը պաշտոնական այցով գտնվում է Անկարայում։ Իրանցի դիվանագետն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ օրվա ընթացքում քննարկել է Պաղեստինում տիրող իրավիճակը, կողմերն ընդգծել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու և պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը։

«Միացյալ Նահանգները, որպես Գազայի դեմ ռազմական գործողության կողմերից մեկը, այն վիճակում չէ, որ կարողանա խորհուրդ տալ մյուսներին զսպվածություն ցուցաբերել հակամարտությունում: Մերձավոր Արևելքում դիմադրողական խմբերն իրենք են անկախ որոշում կայացնում, և Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ պատերազմի անհապաղ չդադարեցման դեպքում՝ ցանկացած պահի Մերձավոր Արևելքում պատերազմի մասշտաբների ընդլայնման վտանգ կա: Դրա հետևանքների պատասխանատվությունն ուղղակիորեն կրում են Միացյալ Նահանգները և Իսրայելը»,- ասվում է Իրանի արտգործնախարարության Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ: