Ուկրաինան հարվածել է Ղրիմում գտնվող կամրջին

Մանրամասներ

Շաբաթ օրը՝ հուլիսի 29-ի առավոտյան, Ուկրաինայի պաշտպանության ուժերը գրոհել են Ղրիմի և Խերսոնի շրջանի վարչական սահմանին գտնվող Չոնգարսկի կամուրջը։

Հարվածները հաստատել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունն իրենց թելեգրամ- ալիքում։ Նշվում է, որ հարձակումը հաջող է անցել՝ կամուրջը խոցվել է։

Տեղի բնակիչները պնդում են, որ Չոնգարի դիմացի անցակետում բոլոր մեքենաները կանգնեցվում են՝ նշելով, որ Չոնգարի կամուրջը փակ է, քանի որ այն «պայթեցվել է»։

Ռուսաստանի ներկայացուցիչները լռում են հարձակման մասին: