ԵԽ-ն հրատապ քննարկել է ԼՂ-ի հարցը և հռչակագիր ընդունել

Մանրամասներ
եվրոպա

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցով և հռչակագիր ընդունել։

Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության X ցոցանցի միկրոբլոգում։

«Կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ափսոսանք է հայտնել մարդասիրական հետևանքների համար, կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին և ողջունել է Հայաստանի ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։