Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի դատարանի բակում․ Shamshyan.com

Մանրամասներ
դատարան կրակոց

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:

Ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք տուժածներ կան թե ոչ: