Հիմա աշխարհում խիպիշ է, հայերեն` բոլոլա. սխալները չեն ներվում

Մանրամասներ
Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա տարածված կարծիք կա, որ աշխարհում մենակ ենք մնացել, դաշնակից չունենք և այլն։

Պարզենք այդ հարցը։

Այս աշխարհում բոլորն են մենակ, և Ամերիկան, և Իսրայելը, և Զամբիան Զանզիբարի հետ, բացի ռուսներից, որոնք երկու դաշնակից ունեն` բանակն ու նավատորմը։

Միջազգային հարաբերությունները ջունգլիների նման է, ինչպես կրիմինալ աշխարհի, իսկ այդ երկու, միմյանց հարազատ միջավայրերում, այնուամենայնիվ օրենքներ կան` ջունգլիների և կրիմինալ օրենքները և այդ օրենքներն անարխիան չեն։

Ջունգլիներում աննպատակ միմյանց չեն ոչնչացնում, սպանում են, երբ սոված են, երբ իրենց որսի տարածքն են պաշտպանում։

Ուտելու ժամանակ էլ որսում են թույլերին։ Դա երկաթյա ու ռացիոնալ օրենքներ են, որտեղ յուրաքանչյուր արարած ունի իր դերը և տեղը կերակրաշղթայում։

Եթե մենք չունենք դաշնակիցներ և բարեկամներ, ապա դա նշանակում է, որ աշխարհի, այսինքն միջազգային քաղաքականության մեջ, սխալներ ենք թույլ տվել, չենք հասկացել իրերի դրությունն ու տրամաբանությունը։

Հիմա աշխարհում խիպիշ է, հայերեն` բոլոլա, նոր ազդեցության զոնաներ են ճշտվում, ֆրաերները` հարիֆների ճիշտ կողմնորոշվելու խնդիր ունեն` սխալները չեն ներվում։ Մոռացեք դաշնակիցների և բարեկամների մասին հեքիաթները` հարվածներ ես ստանում, ուրեմը փոխիր քո կամեռան վատ նայողին։

«Մենք» ասելով, նկատի ունեմ նախկիններին, ներկաներին ու հնարավոր ապագաներին»։